Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր է սպանվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորավարժությունների ժամանակ դիմում է բարձրաստիճան սպաներին, հունիս, 2014թ․

Ադրբեջանի բանակի զինվոր Սահիլ Թառլանլին մահացել է «ճակատի գծում» ստացած հրազենային վիրավորումից: Այդ մասին հաղորդել է APA լրատվական գործակալությունը՝ հավելելով, թե զինծառայողի վիրավորվելու հանգամանքները դեռևս հայտնի չեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը:

Փաստի կապակցությամբ երկրի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել, իրականացվում է քննություն:

Վերջին օրերին զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը, այսպիսով, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, հասավ 16-ի, իսկ հայկական կողմի տվյալներով մոտենում է երեք տասնյակին: