Հոկտեմբերի 29-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

Հայ ազգային կոնգրեսի ուրբաթ օրվա հանրահավաքի մասին «168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ՀԱԿ-ը գոնե ազնվություն ունեցավ իր համակիրներին խոստովանելու, որ այլեւս ի վիճակի չէ իրագործել այն առաքելությունը` իշխանափոխությունը, որի համար հասարակությունից մանդատ էր ստացել 2008 թվականին: Այսինքն` մի կողմ թողնենք հանրահավաքի հռետորաբանությունը, կարող ենք արձանագրել, որ ՀԱԿ-ը երեկ հայտարարեց 2012թ. ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավին իր մասնակցության մեկնարկի մասին»: