Հոկտեմբերի 26-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ինտերնետի ինչ-որ մի անկյունում վերնագիր կարդացի` Անի Լորակը պատրաստվում է բաժանվել Մարատից: Տեղական բարձրաշխարհիկ քրոնիկան առաջին հայացքից շատ ավելի հետաքրքիր է. Արտաշես Գեղամյանը եւ Պարույր Հայրիկյանը պատրաստվում են «ամուսնանալ» Հանրապետական կուսակցության հետ եւ, ըստ երեւույթին, տեղ զբաղեցնել ՀՀԿ նախընտրական ցուցակում: Նախկին կոմունիստը եւ նախկին այլախոհը, որոնք ունեն իրենց սեփական կուսակցությունները, հասկանում են, որ երկուսի անդամները իրար հետ միասին կտեղավորվեն մեկ «Զապորոժեցում», որոշել են միանալ այլախոհական արմատներ ունեցող, բայց ներկայումս` դասական իշխող կուսակցությանը կամ, համենայնդեպս, նրանց ցուցակին»: