Հոկտեմբերի 19-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

«Հրապարակ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Մի ժամանակ խոսվում էր, որ ձգտում եք ոստիկանության պետի պաշտոնին, դեռ շարունակո՞ւմ եք հավակնել»: Գասպարյանը պատասխանում է. - «Ես քրիստոնյա եմ եւ խոնարհ եմ Հայ առաքելական եկեղեցուն, եւ սին է իմ կերպարի համար երազանքների եւ էյֆորիայի մեջ գտնվելը: Ես տաշած քար եմ՝ պրավիլնի ֆորմայի, ոչ գետնին եմ, ոչ պատին, ես ինքն եմ, որ կամ: Եթե իմ կարիքը զգան, մի տեղ հաստատ կկանչեն, տեղս էլ գիտեն, կենսագրությունս էլ, անունս էլ: Թե ոմանք իրենց ցանկությունը որպես իրականություն են ներկայացնում, խնդիր չեմ տեսնում, ոմանք էլ վախենում են. դրանից էլի խնդիր չեմ տեսնում, ես գտնվում եմ իմ տեղում»: