Հոկտեմբերի 18-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

«Երկրի» մեկնաբանը գրում է. - «Մոտ մեկ տարի առաջ էլ էր ստեղծվել մոտավորապես նույն իրավիճակը, երբ ԲՀԿ-ին անուղղակի պարտադրվեց ստորագրել 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կոալիցիոն հայտարարությունը: Այն ժամանակ, սակայն, նախընտրական շրջան չէր, Քոչարյանի հնարավոր վերադարձի գործոնը չկար, այսինքն` ԲՀԿ-ն չուներ լուրջ հենման կետ, ինչը մեծացնում էր նրա կախվածությունը ՀՀԿ-ից ու նախագահից»: