Օգոստոսի 10-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

«Առավոտ»-ը գրում է. - «Այն, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել C-300 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր, անհանգստացրել եւ զայրացրել է մեր հայրենակիցներին: Անհանգստանալու տեղ, իրոք կա, իսկ զայրանալու` ոչ: Հայաստանի ռազմավարական գործընկերը երբեւէ խոստում չի տվել հարեւան երկրին զենք չվաճառել, իսկ եթե նույնիսկ տար, միեւնույն է` մենք որեւէ լծակ չունենք` նրանից պատիվ պահանջելու: Ռուսաստանն, անշուշտ, մեր բարեկամ երկիրն է: Պարզապես պետք է պատրաստ լինել, որ այդ բարեկամը կարող է ցանկացած պահի մեզ «քաշել»: