Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը

Your browser doesn’t support HTML5

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ կիրակի օրը, փառատոնի պատվավոր հյուրերից, աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, Անրի Վեռնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը եւ ֆրանսահայ անվանի կինոպրեդյուսեր Ալան Թերզյանը նորաստեղծ Աստղերի ճեմուղում (Շառլ Ազնավուրի հրապարակում) բացեցին Անրի Վեռնոյի աստղը: