Հունիսի 15-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

«168 ժամ»-ը մեջբերում է մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի խոսքերը. - «Մեր դպրոցներն այսօր հիվանդ են: Սկսենք նրանից, որ դրանք դարձել են քաղաքականացված օբյեկտներ, ընտրությունից ընտրություն ինչ-որ ֆունկցիա կատարելու համար: Այսինքն` ընտրությունը «հաջողությամբ» պսակելու համար: Դպրոցը դարձել է նոր գործառույթի տեր, տնօրեններն ընդունվում են, նշանակվում են համաձայն այդ գործառույթի, այսինքն` կուսակցականացված է դպրոցը»: