Գագիկ Մինասյան. «Տնտեսական աճը այս տարի կտրուկ կերպով կգերազանցի բյուջեով նախատեսված ցուցանիշը»
Your browser doesn’t support HTML5
Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ այս տարվա բյուջեով ամրագրված էր առնվազն 1.2 տոկոս տնտեսական աճ։ Մինչդեռ, այս տարվա առաջին չորս ամիսներին արդեն գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։