«Օրինաց երկիր»-ը փոխում է իր երկու նախարարներին

Your browser doesn’t support HTML5

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է ետ կանչել Մհեր Շահգելդյանին` արտակարգ իրավիճակների նախարարի, Գուրգեն Սարգսյանին` տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոններից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախարարների փոփոխության մասին որոշումը կայացվել է շաբաթ օրը «Օրինաց երկիր»-ի քաղխորհրդի նիստում` ելնելով քաղաքական մարտավարությունից եւ ռազմավարությունից: