Վարչապետը դժգոհ է ճանապարհային շինարարությունից

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում խիստ քննադատության ենթարկեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին: Վարչապետի քննադատությունը վերաբերում էր Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրով կառավարության պարտավորություններին` Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգման դադարեցված ենթածրագիրն ավարտին հասցնելու համար: