Բաբաջանյանը կբուժվի արտասահմանում

Your browser doesn’t support HTML5

Ավելի քան երեք տարի անազատության մեջ անցկացրած եւ անցած շաբաթ, առողջական վիճակի հետ պայմանավորված, մոտ 40 օր շուտ ազատ արձակված «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, ինչպես ինքն է փոխանցել «Ազատություն» ռադիոկայանին, արդեն վաղը կմեկնի արտասահման՝ որտեղ չորեքշաբթի օրը կենթարկվի վիրահատության: Բաբաջանյանը պատմեց նաեւ անազատության մեջ իրեն արված առաջարկների մասին: