Գործադուլ Հրազդանի ցեմենտի գործարանում

Հրազդանի ցեմենտի գործարանը

Հրազդանի ցեմենտի գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներ այսօր առավոտից գործադուլ են սկսել, նրանք փակել են գործարանի գլխավոր մուտքը և տնօրինության հետ հանդիպում են պահանջում։

«Ազատության» հետ զրույցում գործարանի աշխատակիցները ասացին, որ գրեթե կես տարվա աշխատավարձ չեն ստացել և այժմ պահանջում են, որ գործարանի տնօրինությունը վճարի այն։