Ադրբեջանցի ևս մեկ զինվոր է մահացել

Հուլիսի 31-ի լույս 1-ի օգոստոսի գիշերը շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վիրավորված ադրբեջանցի Անար Ղարազադեն մահացել է զինվորական հոսպիտալում, այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Այդպիսով, վերջին օրերին ադրբեջանական բանակի կորցրած զինծառայողների թիվը Բաքվի տվյալներով հասավ 13-ի, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ տվյալներով՝ առնվազն 26-ի: