Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարզիյե Աֆղամը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների միջոցով հասնել համաձայնության:

Ինչպես հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության լրատվական վարչությունը, Աֆղամը ափսոսանք է հայտնել վերջին ռազմական բախումների արդյունքում երկու կողմերի կրած զոհերի կապակցությամբ և զսպվածության կոչ արել: