Անցած 24 ժամում Ուկրաինայում 20 մարդ է զոհվել

Ուկրաինա - Մարտական գործողությունների պատճառած ավերածությունները Լուգանսկում, հուլիս, 2014թ․

Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով 20 մարդ է զոհվել։

Լուգանսկի իշխանությունները հայտարարում են, որ բախումների հետևանքով շարքից դուրս է եկել էլեկտրամատակարարման համակարգը, խաթարվել է խմելու ջրի և բնական գազի մատակարարումը։