Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է ԼՂ Արիության մեդալով

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը անցած շաբաթ օրը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

20-ամյա զինծառայող Խաչատուր Բադասյանը, հիշեցնենք, զոհվել է նույն օրը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերի կասեցման ժամանակ: