Պենտագոն. «Ռուսաստանը առաջիկա ժամերին կարող է նոր ծանր զինատեսակներ փոխանցել անջատականներին»

«Չի բացառվում, որ առաջիկա ժամերին Ռուսաստանը Դոնեցկի և Լուգանսկի զինյալներին նոր զինատեսակներ փոխանցի` մասնավորաբար հրթիռային կայանքներ», երեկ երեկոյան Վաշինգտոնում այսպիսի հայտարարություն է արել Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սթիվ Ուորենը:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ, այդ զինատեսակները արդեն իսկ գտնվում են ռուս-ուկրաինական սահմանագծի անմիջական հարևանությամբ և կարող են հատել սահմանը «ցանկացած պահի»: