«Մելոման» հաղորդաշարը հաղթող է ճանաչվել «Նորարարություն» անվանակարգում

Your browser doesn’t support HTML5

«Ազատություն» TV-ով հունիսից հեռարձակվող «Մելոման» հաղորդաշարն հաղթող է ճանաչվել «Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը հունիս ամսին» մրցույթի «Նորարարություն» անվանակարգում:

«Հիմնվելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ գաղափարների և բաց քննարկումների ազատ հարթակ տրամադրելու առաքելության վրա, Հայկական ծառայությունը, համագործակցելով Հայաստանի ամենահայտնի ֆոլկ-ռոք երաժիշտներից մեկի՝ Վահան Արծրունու հետ, հանդես է եկել «Մելոման» անվանումը կրող հետաքրքիր նոր մուլտիմեդիա նախաձեռնությամբ», - ասված է այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրության մեջ:

«Մելոման» հաղորդման անդրանիկ թողարկումնը հեռարձակվել է հունիսի 2-ին: