Ղարաբաղի իշխանությունները զբաղվում են Հայրապետյանի գործով

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտն անհամբեր սպասում է Լևոն Հայրապետյանի ազատման լուրին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ցավով են տեղեկացել արցախցի բարերարի կալանավորման լուրին:

Ղարաբաղի կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գործարար Հայրապետյանը չի կարող կապ ունենալ հանցագործության հետ: Նա նաև վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները զբաղվում են Հայրապետյանի գործով:

Խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվա ժամանելուն պես՝ փողերի լվացման և յուրացման կասկածանքով, երկու օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: