Բաքուն շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը

Ադրբեջան - Ռուսական արտադրության զինտեխնիկան Նախիջևանի ռազմակայանում, ապրիլ, 2014թ․

Ադրբեջանի պետբյուջեի պաշտպանական ծախսերը ընթացիկ ամսվա առաջին կիսամյակում կազմել են 154․2 միլիոն մանաթ (196.6 միլիոն դոլար), ինչը 24․5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրությունը: