Արգելվել է Կոբզոնի, Գազմանովի և Վալերիայի մուտքը Լատվիա

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Յուրմալայի «Նոր ալիք» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրության ժամանակ, 2010թ․

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչի հրամանով անորոշ ժամանակով արգելվել է ռուս երաժիշտներ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը Լատվիա։

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, փոխանցում է, որ այս արվեստագետներն իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնավարության խաթարմանը։

Նախարարն արգելքը սահմանել է` հիմք ընդունելով Ուկրաինայի միգրացիայի մասին օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ կետը։

Ուրբաթ օրը, Ռինկևիչն իր թվիթերյան էջում գրել էր. - «Որոշել եմ արգելել ռուսական իմպերիալիզմի ու ագրեսիայի ջատագովներին գալ ու մասնակցել Լիտվիայում անցկացվող երիտասարդական միջոցառմանը։ Սև ցուցակը շուտով կհրապարակեմ»։

Ռուս երաժիշտները Լատվիայում պետք է ելույթ ունենային հուլիսի 22-27-ը Յուրմալայում նախատեսված «Նոր ալիք» երգի մրցույթին։ Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Վալերիան ընդգրկված է նաև ժյուրիի կազմում։

Դեսպանը չի բացառել, որ «սև ցուցակում» հայտնված երաժիշտներն արդեն Լատվիայում լինեն, նման պարագայում, նա հրամայել է մեկ օրվա ընթացքում լքել տարածքը։