Հոլանդացի փորձագետները կօգնեն նույնականացնել կործանված «Բոինգ»-ի ուղևորներին

Ուկրաինա - Ռուսամետ զինյալները պահպանում են վագոն-սառնարանները, որոնցում ավիաաղետի զոհերի դիերն են, 20-ը հուլիսի, 2014թ․

Սպասվում է, որ այսօր նիդերլանդացի փորձագետները կժամանեն Արևելյան Ուկրաինա, որտեղ հուլիսի 17-ին կործանվել է «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտտեն հայտարարել է, որ հոլանդական խումբը կօգնի նույնականացնել զոհերին։

«Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման պատճառով զոհվել է Նիդերլանդների 192 քաղաքացի։

Ուկրաինայի ռուսամետ անջատողականները օդանավի կործանման հետևանքով զոհվածների մոտ 200 դիեր տեղավորել են 4 վագոն-սառնարանների մեջ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով՝ գտնվել է ընդհանուր առմամբ 251 դի։