Լուգանսկի շրջանում այրվում է «Ռոսնեֆտ»-ի գործարանը

Լուգանսկի շրջանում այրվում է «Ռոսնեֆտ» ընկերությանը պատկանող նավթավերամշակող գործարանը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով այսօր առավոտյան բռնկված հրդեհի արդյունքում գործարանի պահեստի շենքը փլուզվել է։ Այրվում է նաև ծծումբի պահեստը։