Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրահանձնաժողովի նոր նախագահին

Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Յունկեր

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նախագահի տեղեկատվության և հասարակայնության վարչության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը իր ուղերձում հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ գործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:

«Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք», - Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահին գրել է Հայաստանի նախագահը: