Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում անդրադարձել է կատարվել Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների օրակարգին, Հայաստան - Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի:
Զրուցակիցները համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել: