Ադրբեջանի բանակում զինվոր է զոհվել

Ադրբեջանի բանակի զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ արևմտյան տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օրհան Հալիլովի մահվան պատճառ է դարձել «տաբելային զենքից արձակված կրակոցը», տեղեկատվությունը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում հաստատել են:

Միջադեպի կապակցությամբ զինդատախազությունը քրեական գործ է հարուցել, ընթանում է քննություն: