Չինաստանում հայտնի լրագրող է ձերբակալվել

Չինաստանի հանրային հեռուստաընկերության տնտեսական մեկնաբան Ռուի Չենգգանգը ձերբակալվել է իր հաղորդումից մեկ ժամ առաջ:

Կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ բացի Ռուի Չենգգանգից, հեռուստաընկերության հայտնի այլ լրագրողներ ևս ներգրավված են եղել կոռուպցիոն սկանդալում:

Ձերբակալված լրագրողը հայտնի է Չինաստանի դեմքը բացահայտելու իր գործունեությամբ: