Օրենսդիրները Օբամային կոչ են անում Իրանի հարցով խորհրդակցել Կոնգրեսի հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենամյա ուղերձով է հանդես գալիս Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, արխիվ

Միացյալ Նահանգների 342 օրենսդիրներ դիմել են նախագահ Բարաք Օբամային՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած որոշման դեպքում Կոնգրեսի հետ խորհրդակցելու խնդրանքով։

Քանի որ հուլիսի 20-ը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու վերջնաժամկետն է, Կոնգրեսի հետ պետք է անցկացվի համակողմանի խորհրդակցություն, ասված է հանրապետականների ու դեմոկրատների ստորագրությամբ Օբամային ուղղված փաստաթղթում։