Ախուրյանում գայլերը հոշոտել են 36 գլուխ ոչխար

Ոչխարաբուծական ֆերմա Հայաստանում, արխիվ

Անցած գիշեր Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գայլերը 36 գլուխ ոչխար են հոշոտել։

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը։