«Վերևից Աստված է ջարդում, ներքևից՝ կառավարությունը»

Your browser doesn’t support HTML5

Շիրակի մարզի 23 գյուղ չհասցրեց ցորենի ու գարու բերքահավաքը սկսել: Երեկ երեկոյան տեղացած կարկուտը իր հետ ամեն ինչ սրբել, տարել էր: Գյուղացիների կրած վնասը շատ տեղերում հասնում է 100 տոկոսի: Այսօր տուժած գյուղեր այցելել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը։