Գերմանիան՝ կիսաեզրափակիչում

Բրազիլիա - Դրվագ Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումից, 4-ը հուլիսի, 2014թ.

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը քիչ առաջ 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Միակ գնդակը 13-րդ րոպեին խփեց Մաթս Հյումելսը։

Կիսաեզրափակիչում հուլիսի 8-ին Գերմանիան կխաղա Բրազիլիա - Կոլումբիա հանդիպման հաղթողի հետ, որը հայտնի կդառնա մի քանի ժամից։