Երբեմնի հարուստ գյուղից միայն հիշողություններ են մնացել ու փակված դռներ

Your browser doesn’t support HTML5

Սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհի 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը 52 տարի առաջ Հոկտեմբերյանից է հարս եկել։ Երբ ասել են Խարկով, մտածել է Ուկրաինա է գնալու, բայց հետո պարզվել է , որ Ախուրյանի ափին է ապրելու՝ Թուրքիայի սահմանին, Անիի ավերակների դեմ-դիմաց։