Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

Ադրբեջանական բանակի զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինվորը սպանել է ծառայակցին, հաղորդում է APA-ն:

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ վեճի ժամանակ Յաշար Աղազադեն երկաթի կտորով խփել է Իլքին Մուստաֆաևի գլխին, վերջինս հարվածից մահացել է:

Երկրի պաշտպանության նախարարությունում հաստատել են տեղի ունեցածը:

Զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, քննչական միջոցառումներ են իրականացվում: