Ադրբեջանի սահմանամերձ գյուղում երիտասարդ է վիրավորվել

Ադրբեջանի Թերթերի շրջանի Ղափանլի գյուղում դաշտում տրակտորով աշխատելու ժամանակ վիրավորվել է 27-ամյա Նամիգ Ալիևը, փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական գործակալության վկայությամբ՝ Ալիևը ոտքից վիրավորվել է հայկական զինված ուժերի արձակած կրակոցներից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորը տեղափոխվել է Թերթերի հիվանդանոց, վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։

Հայկական կողմը հրադադարի խախտումների համար մշտապես մեղադրում է ադրբեջանական զինված ուժերին՝ ընդգծելով, որ պատասխան գործողությունների է դիմում դրանց լռեցնելու նպատակով: