Գործադուլ «Միկա-ցեմենտ»-ում

Այսօր առավոտից Հրազդանի «Միկա-ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել՝ պահանջելով վճարել վերջին մի քանի ամիսների աշխատավարձը։ Նրանք հավաքվել են գործարանի մուտքի մոտ և ղեկավարության հետ հանդիպում են պահանջում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործարանի աշխատակիցները ասացին, որ վերջին անգամ նման գործադուլ հունիսի 16-ին էին արել, ինչից հետո ղեկավարությունը խոստացել էր, որ երեք օր անց իրավիճակում հստակեցում կմտցվի, մինչդեռ ոչինչ էլ չեղավ։

Բանվորները վերջին անգամ աշխատավարձ են ստացել նախորդ տարվա դեկտեմբերին։


Հովհաննես Մովսիսյան