Քաղծառայության խորհուրդը կուսումնասիրի կրճատումները Ֆիննախում

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյան, արխիվ

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը պատրաստվում է ուսումնասիրություններ սկսել Ֆինանսների նախարարության աշխատակիցների զանգվածային կրճատումների կապակցությամբ: Այդ մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտնեց խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Հիշեցնենք, որ ըստ ահազանգերի՝ Պետեկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության միավորումից դեռ երկու ամիս չանցած արդեն 100-ից ավելի մարդ զրկվել է նախարարությունում աշխատանքից: Ֆիննախից վստահեցնում են, որ տեղի ունեցող կրճատումները կառուցվածքային և գործառույթային փոփոխության արդյունք են։


Սարգիս Հարությունյան