Մեծ Բրիտանիան որոշել է դեսպանատուն բացել Թեհրանում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգ

Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել դեսպանատուն բացել Թեհրանում. այդ մասին հայտարարել է արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այսօր այդ երկրի խորհրդարանին ուղղված գրավոր ուղերձում:

Հայտարարության մեջ ասված է.- «Ես եզրակացրել եմ, որ այժմ բոլոր պայմանները կան Թեհրանում մեր դեսպանատան աշխատանքները վերսկսելու: Մի շարք տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք պետք է լուծել, սակայն մեր ցանկություն է, որ հնարավորինս շուտ բացենք դեսպանատունը: Ակնկալում եմ, որ Իրանի կառավարությունը համանման մի քայլ կանի և կբացի իր դեսպանատունը Լոնդոնում»։

«Թեհրանում դեսպանատուն բացելու որոշումը չի նշանակում, որ Լոնդոնը մեղմում է իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ՝ առկա խնդիրների առնչությամբ»,- հավելել է Հեյգը: