Ռուսաստանում շրջանային թերթի խմբագիր է սպանվել

Ռուսաստանում սպանվել է Կիրովի մարզի Սունայի շրջանի «Ռոդնոյ կրայ» թերթի գլխավոր խմբագիր Գալինա Կոշեևան։

48-ամյա լրագրողի դին ոստիկանությունը հայտնաբերել է հունիսի 14-ին բռնությունների հետքերով։

Լրագրողը անհետ կորել էր հունիսի 10-ին խմբագրություն գնալու ճանապարհին։