ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների Իրաքի հարցով

Իրաք - Շիաների «Բադր» կազմակերպության կամավորները, որոնք միացել են Իրաքի բանակին՝ սուննի զինյալների դեմ պայքարելու համար, 14-ը հունիսի, 2014թ․

Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ Իրաքում ստեղծված իրավիճակի պատճառով։

ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը Իրաքում սուննի զինյալների կողմից ահագնացող վտանգին հակահարված տալու համար։

Ակնկալվում է բանակցություններն սկսել արդեն այս շաբաթ։