Պորոշենկոն «զայրույթ» է հայտնել ռուսական տանկերն Ուկրաինա մտցնելու կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում իր զայրույթն է հայտնել ռուսական տանկերն Ուկրաինա մտցնելու կապակցությամբ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական երեք տանկ է շարժվում դեպի Լուգանսկ:

Պաշտոնական Մոսկվան հերքում էր այդ պնդումները: