Կարկուտը վնաս է պատճառել Լճկաձորի տնտեսություններին

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում տեղացած կարկուտը վնասել է գյուղի ցանքատարածքները և բանջարա-բոստանային կուլտուրաները:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար: