ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության հանդիպմանը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյան

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են անցած տարվա նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նազարյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության հետ գործակցությունը: