Արթուր Վարդանյանը նշանակվել է ՀԾԿՀ անդամ

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արթուր Վարդանյանը նշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: