Պակիստանում ինքնասպան ահաբեկիչը 5 մարդ է սպանել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ինքնասպան ահաբեկիչը զրահամեքենա է պայթեցրել՝ սպանելով հինգ մարդու, այդ թվում Պակիստանի զինված ուժերի երկու սպայի և երեք քաղաքացիականի, ովքեր պարզապես հայտնվել էին պայթյունի մոտակայքում:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի Թալիբան շարժումը: Թալիբանների խոսնակ Շահիդալլահ Շահիդն ասել է, որ հարձակումն իրագործվել է որպես վրեժ՝ Վազարիստանում Պակիստանի ռազմական ինքնաթիռների ռմբակոծությունների համար, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: