Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Երևան

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հարցազրույց է տալիս «Ազատությանը», մարտ, 2014թ․

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հունիսի 1-ից Երևանում է և անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդակական Իգոր Ռոմանը:

Հիշեցնենք՝ Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակայնացումից հետո՝ մարտի 21-ին, Իվան Կուխտան հետ էր կանչվել Կիև:


Սարգիս Հարությունյան