Թալիբանը փորձում է խափանել Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Թալիբան շարժումը զգուշացրել է ընտրողներին՝ չմասնակցել Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանն ու հեռու մնալ ընտրատեղամասերից:

Թալիբները սպառնացել են ահաբեկչական գործողություններ իրականացնել հունիսի 14-ին սպասվող քվեարկության ժամանակ:

Աֆղանստանում նախագահի ընտրությունների վերջին փուլում մրցելու են երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին: