Հրազդանի կիրճի մի հատվածում ժամանակավոր դադարեցվել է երթևեկությունը

Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատճառած անհարմարության համար հայցելով երևանցիների ներողամտությունը: