Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց

Ալեքսանդր Անկվաբ, 28-ը մայիսի, 2014թ.

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է ներկայացրել։ Այդ կապակցությամբ նա դիմել է ժողովրդին` հայտարարելով, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից երկրում կայունություն պահպանելու նպատակով:

Անկվաբը Աբխազիայի բնակիչներին կոչ է արել հանգստություն և քաղաքացիական խաղաղություն պահպանել, մինչև նոր ընտրություններ կանցկացվեն:

Մայիսի 27-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց, ինչից հետո գրոհով վերցրեց նախագահականի, կառավարության և պետական հեռուստատեսության շենքերը` պահանջելով նախագահի հրաժարականը: Երկու օր անց Անկվաբի հրաժարականը պահանջեց նաև Աբխազիայի խորհրդարանը։