Մարզային քառյակը չի շտապում քննարկել հանդիպումների ֆորմատն ու օրակարգը

Your browser doesn’t support HTML5

Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն առաջարկում է խորհրդարանական քառյակի ձևաչափով նաև մարզային կառույցների քառյակի հանդիպումներ անցկացնել, դրանով իսկ Գյումրիի քաղաքական կյանքում ակտիվություն մտցնելու համար: Հնչած առաջարկից մեկ շաբաթ է անցել ու գործնականում քաղաքական 4 ուժերի տեղի կառույցները դեռ չեն քննարկել թե ինչ ֆորմատով ու օրակարգով են կայանալու հանդիպումները: